Հիշում և սգում ենք. Կարեն Խաչանով
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:
«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այն մարդկության դեմ գործված ամենասարսափելի ոճրագործություններից մեկն է: Սպանվեց 1,5 միլիոն հայ, և շատերն էլ հեռացան երկրից: Հիշում ու սգում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցում գրել է Խաչանովը:
Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանը:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում