Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հիշում և սգում ենք. Կարեն Խաչանով

Հիշում և սգում ենք. Կարեն Խաչանով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:

«Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է: Այն մարդկության դեմ գործված ամենասարսափելի ոճրագործություններից մեկն է: Սպանվեց 1,5 միլիոն հայ, և շատերն էլ հեռացան երկրից: Հիշում ու սգում ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցում գրել է Խաչանովը:

Ավելի վաղ զոհերին ոգեկոչող գրառումներ էին կատարել Հենրիխ Մխիթարյանը և Արթուր Ալեքսանյանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:   

  Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am