Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բոբ Մենենդեսը Թրամփին կոչ է անում միանալ Սենատին և ճանաչել Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատոր Բոբ Մենենդեսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ևս մեկ անգամ կոչ է անում միանալ Սենատին՝ ընդունելով Հայոց ցեղասպանության փաստը, որպեսզի բացառվի դրա կրկնվելը: «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ Մենենդեսն այս մասին ասել է իր տարածած տեսաուղերձում:

«Պատիվ ունեմ  միանալ Նյու Ջերսիում  և ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը ոգեկոչողներին: Ես հպարտ էի ղեկավարել բանաձևի ներկայացումը, որով հաստատվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հատկապես հպարտ եմ, որ անցյալ տարվա դեկտեմբերին, տարիների աշխատանքից հետո, Սենատում բանաձևը միաձայն ընդունվեց: Այս պատմական  իրադարձությունը երբեք չէր լինի՝ առանց ամերիկահայ համայնքի աջակցության և նվիրվածության»,-ասել է Մենենդեսը:

Նա շեշտել է՝ այս տարի վարչակազմը պետք է հետևի Սենատին` ճանաչելով այս ողբերգությունը այնպես, ինչպես եղել է. որպես ցեղասպանություն: Ցեղասպանությունը ճանաչելը անհրաժեշտ է, որպեսզի դրա կրկնվելը կանխվի: «Ես կոչ եմ անում նախագահ Թրամփին միանալ մեզ, քանի որ մենք աշխատում ենք իրական իմաստ դնել «այլևս երբեք» բառերում»,-նշել է նա:

2019-ի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դապարտող բանաձևը: Բանաձևը հեղինակել էին Մենենդեսը և Թեդ Քրուզը : Այն հաջորդել էր Ներկայացուցիչների պալատի թիվ 296 բանաձի ընդունմանը: Դրանից առաջ բանաձևը Սենատի օրակարգ բերելը 3 անգամ արգելափակվել էր մի քանի սենատորների վետոյի իրավունքով: Այս բանաձևը միաձայն ընդունելուց հետո երկու կուսակցությունների 100 սենատորները հաստատել են, որ ԱՄՆ քաղաքականությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և մերժի այս ողբերգության ճշմարտությունը հերքելու ջանքերը: Թրամփի վարչակազմը սակայն դեռ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]