Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պանդեմիայի ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը պետք է անդրադառնալ այլ ձևաչափով․ Մելքոնյան

Պանդեմիայի ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը պետք է 
անդրադառնալ այլ ձևաչափով․ Մելքոնյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Թուրքիան պատրաստ է գնալ  լրջագույն զիջումների, միայն թե հայկական կողմի ձեռնպահ մնա տարածքային պահանջների հիշատակումից․ ավելին, տարածքայի խնդիրների մասին խոսելը չի նշանակում Անկարային ձեռնոց նետել։ Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ տեսահարցազրույցի ընթացքում։

«Հայոց ցեղասպանության ու դրա հետևանքների վերացման մասին խոսելով՝ մենք այսօր զբաղվում ենք Հայաստանի Հանրապետութան անվտանգության խնդիրներով։ Առաջինը՝ աշխարհին հիշեցնելով, որ տեղի է ունեցել ցեղասպանություն և որ հարյուր տարի անց արդեն նոր վարչակառուցվածքով մի երկիր շարունակում է նույն  քաղաքականությունը՝ իր մերժողականությամբ»,- նշեց պատմաբանը։

Ըստ Մելքոնյանի՝ այս առումով, ի թիվս այլ քայլերի, պետք է շարունակել Թուրքիայի վրա միջազգային ճնշում ոբանեցնելու քաղաքականությունը՝ օգտագործելով նաև զանգվածային  լրատվության միջոցների ու ժամանակակից տեխնոլոգիական հնարավորությունները։

«Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված նոր իրականութունը հնարավորություն է տալիս Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն անդրադառնալ այլ ձևաչափով և կիրատելով համացանցի ուժը։ Համացանցը պետք է ճիշտ օգտագործել, երբ երկրագնդի բնակչության մեծ մասը պարփակված, նստած է միայն համակարգիչների և հեռախոսների դիմաց, ճիշտ քարոզչության պարագայում մենք կարող ենք լուրջ հաջողություններ արձանագրել ցեղասպանության խնդիրն աշխարհին հասցնելու համար՝ արդեն ոչ միայն որպես ճանաչման և հիշողության, այլև որպես քաղաքական խնդիր»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը։

Թագավարակի համաճարակով պայմանավորված՝ Պատմության ինստիտուտի աշխատակիցները գործում են հեռավար ռեժիմով, ինչը չի խանգարում գիտական հաջողություններ արձանագրելուն։ Ինստիտուտի տնօրենը հույս ունի, որ առաջիկայում հետաքրքրական ու արժեքավոր արդյունքներ են արձանագրելու։  Չնայած, կորոնավիրուսով պայմանավորված, փոփոխություններ են տեղի ունեցել նաև ինտիտուտի գիտաժողովների ու միջոցառումների գրաֆիկում, Աշոտ Մելքոնյանը վստահ է, որ առաջիկայում նախանշված բոլոր ծրագրերը կիրականացվեն։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am