Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Հունիս

Հայաստանը Չինաստանից ներկրել է կորոնավիրուսի թեստերի արտադրության համար անհրաժեշտ 100 հազար ռեագենտ

Հայաստանը Չինաստանից ներկրել է կորոնավիրուսի թեստերի արտադրության 
համար անհրաժեշտ 100 հազար ռեագենտ

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր և այստեղ էլ դրանք սպառվելու են։ «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ տեսքով սպասում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,- ասաց Ֆինանսների նախարարը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ