Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Մեր ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է. Փաշինյան

Մեր ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության ռազմավարությունը կորոնավիրուսի հետ ապրել սովորելն է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե տեքստիլ արտադրության գործունեության թույլատրումից հետո ինչպես է ապահովվելու աշխատակիցների անվտանգությունը կորոնավիրուսի տարածումից։

«Մենք, այսօրվա դրությամբ, ունենք արտադրական ձեռնարկություններ, որոնք այս ամբողջ ընթացքում աշխատել են, նրանց աշխատակիցների շրջանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, բայց այդ դեպքը մուտք չի գործել արտադրական տարածքներ։ Մենք ուզում ենք, որ հաջողված ձեռնարկությունների փորձը կիսենք մյուս ձեռնարկությունների հետ։ Հիմա պարետատան ու նախարարության առաջ խնդիր եմ դրել, որ հաջողված փորձը փոխանցենք այդ ընկերություններին։ Մենք գիտենք, թե ինչ է պետք անել, որ 90%–ով երաշխավորենք, որ վիրուսն արտադրական տարածք չմտնի։ Մեր ռազմավարությունն այն է, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, կարող է մեկ տարի տևել այս վիճակը, մենք չենք կարող մեկ տարով փակվել»,- ասաց Փաշինյանը։

Հայաստանում ապրիլի 15-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1111 է, արձանագրվել է մահվան 17 դեպք: Թեստերից 9095-ը բացասական արդյունք են տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվը 297 է։ Փաստացի բուժում է ստանում 797 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ, սակայն թույլատրվել է մի շարք ոլորտների ու ձեռնարկությունների գործունեությունը:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am