Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական հարթակը

ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է դպրոցականների համար անգլերեն տեսադասերի միասնական 
հարթակը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ Հարթակում հայ ուսուցիչները տեղադրել են նաև 3-11-րդ դասարանի անգլերեն լեզվի ուսումնական նախագծերը։

Ուսումնական նշված նախագծերին մասնակցում են է 324 ուսուցիչ և ավելի քան 3600 աշակերտ։ Այս ընթացքում «Իթվինինգ» ծրագրի պորտալում նոր գրանցված 90 ուսուցիչները ևս ներգրավված են ուսումնական նախագծերում։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ