Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը բաշխվում է Գեղարքունիքի մարզի խոշորացված համայնքներում

ՄԱԿ-ի մարդասիրական օգնությունը բաշխվում է Գեղարքունիքի մարզի խոշորացված 
համայնքներում

ԳԱՎԱՌ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին  տեղեկացրին ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչությունից, վերը նշված համայնքների 22 բնակավայրում սոցիալապես անապահով 491 ընտանիքի տրամադրվել է օգնություն՝ սննդով եւ առաջին անհրաժեշտության պարագաներով արկղներ: «Ճամբարակ համայնքում օգնություն տրամադրվել է Ճամբարակ քաղաքում եւ Վահան ու Թթուջուր գյուղերում, Շողակաթ համայնքում՝ Արտանիշ, Ջիլ Ծափաթաղ, Գեղամասար համայնքում՝ Գեղամասար, Ավազան, Արեգունի, Դարանակ, Կախակն, Կութ, Նորաբակ, Սոթք, Շատվան, Արփունք, Փամբակ գյուղերում: Վարդենիս համայնքում օգնությունը բաշխվում է Վարդենիս քաղաքում, Ներքին եւ Վերին Շորժա գյուղերում: Երեկվա դրությամբ օգնության բաշխումն ավարտվել է Գեղամասար եւ Շողակաթ համայքների բնակավայրերում, իսկ այսօր այն ընթացքի մեջ է Վարդենիս եւ Ճամբարակ համայնքներում»,-ներկայացրեց  ՀՀ ԱԻՆ Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am