Արցախ

Արցախի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը

1 րոպեի ընթերցում

Արցախի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Այդ հարցն առայժմ քննարկվում է: Ամենայն հավանականությամբ՝ կկիրառվեն առանձին տարածքների համար սահմանափակման որոշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում կտարածվեն նաև ամբողջ հանրապետության տարածքում»,- ասել է Մարտիրոսյանը:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում