Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արցախում ժամը 11:00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 15,2%­-ը

Արցախում ժամը 11:00-ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է 
ընտրողների 15,2%­-ը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ապրիլի 14-ի, ժամը 11:00–ի դրությամբ` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 15,2%–ը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։

«Ապրիլի 14-ի ժամը 11։00–ի դրությամբ` ընտրություններին մասնակցել է 15 հազար 771 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 15,2%–ը»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 4 324 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 11,1%–ը, Ասկերան` 2 313 ընտրող կամ 19,4%–ը, Հադրութ` 1 811 ընտրող կամ 21,3%–ը, Մարտակերտ` 2 312 ընտրող կամ ընտրողների 17,7%–ը, Մարտունի` 3 066 ընտրող կամ ընտրողների 17,8%–ը, Շահումյան` 340 ընտրող կամ 16,2%–ը, Շուշի` 547 ընտրող կամ ընտրողների 14%–ը, Քաշաթաղ` 1 008 ընտրող կամ ընտրողների 14,2%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 50 ընտրող կամ ընտրողների 6%–ը։

ԿԸՀ նախագահի տեղակալը հավելեց, որ ժամը 11:00–ի դրությամբ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: 

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցի ընտրողներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am