Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում- բողոքներ չեն ներկայացվել

Ստեփանակերտի 1/5 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահին գրավոր դիմում-
բողոքներ չեն ներկայացվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընթացքում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում տեղակայված 1/5 ընտրատեղամասում մինչ այս պահը գրավոր դիմում-բողոքներ չեն ներկայացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ժամը 10:00-ի դրությամբ՝ տեղամասում գրանցված 1 366 ընտրողներից քվեարկել է 100-ը:

«Պետք է նշեմ, որ մարտի 31-ի քվեարկության օրն անընդհատ կուտակումներ էին առաջանում տեղամասում: Այս անգամ կարող ենք արձանագրել հակառակ երևույթը, քանի որ խստացվել են պահանջները և, կուտակումներից խուսափելու համար, ընտրողները տեղամաս են ներկայանում հերթով: Առայժմ ակտիվությունն այնքան էլ մեծ չէ, սակայն ակնկալում ենք, որ մեր քաղաքացիները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը և կցուցաբերեն առավել բարձր պատասխանատվություն»,- նշել է Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ նախագահի երկու թեկնածուների վստահված անձանցից միայն մեկն է ներկա գտնվում տեղամասում, մյուսը չի ներկայացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am