Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Հուլիս 2022

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու. պարետ

Նվազագույնը տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք 
ունենալու. պարետ

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը համոզված է, որ նվազագույնը տեսանելի ապագայում Հայաստանը  պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չի ունենալու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ավինյանն այս մասին ասաց ԱԺ հատուկ նիստում, որում քննարկվում է արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու հարցը:

«Պարենային անվտանգության խնդիրն առաջնային խնդիրներից մեկն է, որ մեր առջև դրված է: Եվ տեղական արտադրության, և ներկրվող ապրանքատեսակների վերաբերյալ այլընտրանքային ճանապարհների որոնումը գտնվում է մեր օրակարգում: Տնտեսական բլոկի առաջնորդությունը տարվում է ՀՀ վարչապետ կողմից: Համոզված եմ, որ այդ քննարկումների ժամանակ նույնպես առաջ են քաշվում այդ հարցերը: Իսկ ինչ վերաբերվում է կարճաժամկետ պարենային խնդիրների լուծմանը, մենք,  նվազագույնը, համոզված ենք, որ տեսանելի ապագայում պարենային ծայրահեղ լուրջ խնդիրներ չենք ունենալու»,-ասաց Ավինյանը:

Նա նկատեց, որ միանշանակ կան որոշակի գնային տատանումներ, սակայն նշեց. «Այնուամենայնիվ, եթե որոշակի ապրանքատեսակների վերլուծություն ենք անում, համեմատում 2018-ի հետ, տեսնում ենք, որ էական գնային նվազումներ են եղել առաջին անհրաժեշտության ապրանքներում: Այդպիսի ապրանքների ցանկում է կարագը: Կան այլ ապրանքներ, որոնց գինը  ևս 2018-ի համեմատ, նվազել է: Սակայն արտարժույթի գների տատանումները և այլ լոգիստիկ խնդիրները բերում են գների որոշակի տատանումների»:

ՀՀ ազգային ժողովը քննարկում է արտակարգ դրության ժամկետը 30 օրով երկարաձգելու հարցը: Կառավարությունը ապրիլի 13-ի նիստում որոշեց երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում ապրիլի 13-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1039 է, արձանագրվել է մահվան 14 դեպք: Կորոնավիրուսից ապաքինվել է 211 քաղաքացի։

 

Աննա Գրիգորյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]