Տնտեսություն

Վարչապետը պարզաբանեց գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման որոշումը

1 րոպեի ընթերցում

 Վարչապետը պարզաբանեց գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման որոշումը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության արտահերթ նիստում վարչապետՆիկոլ Փաշինյանն անդրադարձավ կոմունալ վճարները փոխհատուցելու որոշմանն ու ներկայացրեց պարզաբանում: «Հայաստանում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա։ Մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որևէ ձևով չվնասենք,որովհետև դա շատ կարևոր է ու այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցում գազի ու էլեկտրաէներգիայի ծախսերը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը։

ՓոխվարչապետՄհեր Գրիգորյաննէլ ասաց, որ վերցրել են փետրվար ամսվա բազան, քանի որ փետրվարը խոշորագույն սպառման ամիս է։

Կառավարությունը հակաճգնաժամային 11-րդ միջոցառմամբ 50 տոկոսով կփոխհատուցի գազի ու էլեկտրաէներգիայի վարձավճարները, եթե գազի վճարը չի գերազանցել 10 հազար, էլեկտրաէներգիայինը՝ 5 հազար դրամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում