Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Սոցիոլոգը ԱՀ նախագահական ընտրություններում Ա. Հարությունյանի հաղթանակը կանխատեսելի է համարում  

Սոցիոլոգը ԱՀ նախագահական ընտրություններում Ա. Հարությունյանի հաղթանակը 
կանխատեսելի է համարում

 

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության  նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը կհավաքի 55 տոկոս, իսկ ինքնառաջադրված Մասիս Մայիլյանը` 45 տոկոս։ Արայիկ Հարությունյանի հաղթանակը միանշանակ կանխատեսելի է։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Առաջին փուլի արդյունքներով Արայիկ Հարությունյանին հաղթանակի համար չի բավարարել 0,5 տոկոս ձայն։ Մասիս Մայիլյանը հավաքել է 26,4 տոկոս։ Այսինքն՝ 22 տոկոս պակաս է հավաքել Արայիկ Հարությունյանից։ Հարց է ծագում` երկրորդ փուլում Մայիլյանը ունակ կլինի՞ այդ պակասը փակել ու նաև ավելի ձայներ հավաքել, որ կարողանա անցնել Արայիկ Հարությունյանից։

Գիտենք, որ Վիտալի Բալասանյանը հրաժարվել է աջակցել որևէ թեկնածուի։ Այսինքն՝  մոտ 15  տոկոս ձայն չեզոքանում են։ Մայիս Մայիլյանին, եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը միանա, միանան նաև այլ թեկնածուներ, ընդամենը կհավաքի ձայների 42 տոկոսը։

Եթե Արայիկ Հարությունյանին աջակցեն ՀՅԴ-ն և Դեմոկրատական կուսակցությունը, նա կհավաքի մոտ 55 տոկոս»,- ասաց Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով՝  Մասիս Մայիլյանի պարտությունը կանխատեսելի է, եթե նույնիսկ նա բոյկոտի ընտրությունները։

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին։

Արցախի նախագահի թեկնածուներից առավելագույն ձայներ են հավաքել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ովքեր և անցել են երկրորդ փուլ։

Կարեն Խաչատրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am