Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք

Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սոցիալական աջակցության ոլորտում նպաստի համակարգում 2019-ին գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, նպաստ է ստացել նրանցից 86 հազար 700-ը:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ԱԺ  առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

«Սոցիալական աջակցության ոլորտում փորձել ենք համակարգային լուծումներ բերել: 2020-ին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, և գործընթացը շարունակվում է: Նպաստի համակարգում գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, որոնցից 86 հազար 700 ընտանիք ստացել է նպաստ: Նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Մյուս դեպքերում եղել է միանվագ,  եռամսյակային աջակցություն կամ հրատապ օգնություն»,-ասաց Բաթոյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019-ին սոցիալական աջակցության ոլորտում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվելու հնարավորություն են ստեղծել 1001 ընտանիքի համար: Դա նշանակում է, որ նպաստի համակարգում ընդգրկված մարդիկ, բացի ֆինանսական աջակցությունից, ստացել են այս գործունեությամբ զբաղվելու և միևնույն ժամանակ նպաստի համակարգից դուրս չգալու հնարավորություն: Նախարարը նշեց, որ  դա հայտնի է որպես աղքատության փուլային հաղթահարման ծրագիր: Ծրագիրը շարունակվում է:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am