Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետը հնարավոր է համարում երկրում կարանտինի ռեժիմի խստացումը

Վրաստանի վարչապետը հնարավոր է համարում երկրում կարանտինի ռեժիմի 
խստացումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարանտինի ռեժիմի խստացում հնարավոր է ոչ միայն Վրաստանի առանձին շրջաններում, այլև երկրի ամբողջ տարածքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ռեգնում» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

Վրաստանի վարչապետը նշել է, որ երկրում ավելացել է այն շրջանների թիվը, որտեղ արձանագրվել են կորոնավիրուսի հաստատման դեպքեր:

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը մտցվել է մարտի 21-ին: Մարտի 31-ից կարանտինի պայմանները խստացվել են: Երկրի ամբողջ տարածքում սահմանվել է պարետային ժամ: 

Կարանտինի ռեժիմի կանոնները խախտողները կտուգանվեն 3000 լարիով (շուրջ 950 դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am