Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ընթացիկ տարում 500 կմ ճանապարհ վերանորոգելու ծրագիրն ամբողջությամբ ուժի մեջ է. Նիկոլ Փաշինյան

Ընթացիկ տարում 500 կմ ճանապարհ վերանորոգելու ծրագիրն ամբողջությամբ ուժի մեջ 
է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ կորոնավիրուսից՝ նախորդ տարի կառավարության հրապարակած նախագծերը՝ 2020 թվականին 500 կմ ճանապարհ վերանորոգելու հետ կապված, ամբողջությամբ ուժի մեջ է: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա շատ կարևոր է, մենք պետք է նաև կապիտալ ծախսերի մասով մեր անելիքները քննարկենք, որովհետև ճգնաժամը հաղթահարելու իմաստով կապիտալ ծախսերը մեզ պետք է օգնեն պահպանել եղած աշխատատեղերը, բացել նոր աշխատատեղեր: Կապիտալ ծախսն այն ուղղությունն է, որ իր ետևից պետք է, այսպես ասած, քաշի նաև տնտեսության մյուս ճյուղերը: Եվ մենք կենտրոնանում ենք կապիտալ ծախսերն ամբողջությամբ իրականացնելու վրա: Այն ծախսերը, որոնք մտածում ենք, որ այս տարի չենք կարող իրականացնել, բյուջեում վերաբաշխումներ ենք անում, որպեսզի առաջացած տարածքում հնարավորություն ունենանք ներգրավել նոր միջոցներ և ընդլայնել մեր պլանավորած կամ հնարավոր կապիտալ ծախսերի մասշտաբը: Այս թեմայով նույնպես մեր քննարկումները սկսել ենք և կշարունակենք՝ մինչև համոզվենք, որ այդտեղ հարցը կարգաբերել ենք հնարավորինս լավագույն ձևով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց վարչապետը և հույս հայտնեց, որ ամեն ինչ կընթանա նախատեսածով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]