Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում ընկերությունները կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք

ԱՄՆ-ում ընկերությունները կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար 
սարք

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան ընկերություններն առաջիկա շաբաթներում կարտադրեն թոքերի արհեստական օդափոխման 110 հազար սարք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: Նախագահն այդ մասին նշել է իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում: Նա տեղեկացրել է, որ ներկայում ունեն 8 հազար 675 սարք, որոնք առաջիկայում կտեղաբաշխվեն այն նահանգներում, որոնք ամենից շատ դրա կարիքն ունեն: Եվս 110 հազար սարք իրենց տրամադրության տակ կունենան առաջիկա շաբաթներին:

«Ես չեմ կարծում, որ դրանք մեզ պետք կգան, այդուհանդերձ դրանք պետք կլինեն ապագայում և մենք կարող ենք օգնել այլ երկրների»,-ասել է նախագահ Թրամփը:  

ԱՄՆ-ում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 400 հազարը, ավելի քան 12 հազար մարդ մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am