Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն այսուհետև վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների աշխատանքը

ՍԱՏՄ-ն այսուհետև վերահսկելու է սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող 
ընկերությունների աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու և նվազեցնելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնում ապրիլի 6-ին ստեղծվել է աշխատանքային խումբ՝ սննդամթերքի առցանց վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքը վերահսկելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ-ի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք ստեղծել ենք աշխատանքային խումբ սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող ընկերությունների՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն կազմակերպելու նպատակով։ Այսինքն, այսուհետև մենք ակտիվորեն վերահսկելու ենք սննդամթերքի առցանց վաճառք իրականացնող բոլոր ընկերությունների աշխատանքը»,- նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են հանրային սննդի բոլոր կետերը՝ արագ սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]