Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց․ Փաշինյան

Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց․ 
Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ստեղծվելու է ապօրինի գույքի բռնագանձման համակարգ, որը հնարավորություն կտա կոռուպցիոներներից ապօրինի գույքը բռնագանձել և վերադարձնել պետությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին:

«Հիմա Ազգային ժողովում քննարկվում է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է և, հուսով եմ, երկրորդ ընթերցմամբ կընդունվի։  Հանրապետության նախագահի կողմից օրենքը ստորագրելուց հետո, երբ օրենքը մտնի ուժի մեջ, Հայաստանում կսկսվի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթաց, որը քրեական գործերի հետ կապ չունի։ Այս գործերը քաղաքացիական վարույթով են իրականացվելու և քրեական գործերից առանձին են քննվելու։  Դրա համար նոր համակարգ է ստեղծվելու, և այն կոռուպցիոներները, որոնք ապօրինի գույք են ձեռք բերել , այդ օրենք հնարավորություն կտա, որ մենք այդ գույքը բռնագանձենք և վերադարձնենք պետությանը և ժողովրդին»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝  դա չի նշանակում, որ քրեական գործերով որոշումներ չեն կայացվելու։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ