Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Զգուշավոր լավատեսություն. Նյու Յորքում վարակի տարածման դանդաղում են նկատում

Զգուշավոր լավատեսություն. Նյու Յորքում վարակի տարածման դանդաղում են 
նկատում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկային ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:

Չնայած լավատեսությանը՝ Կուոմոն ընդգծել է՝ վստահաբար դժվար է ասել, որ պանդեմիան հասել է իր պիկին: Նա ավելացրել է, որ մեկ օրվա ցուցանիշով ընդհանուր եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է մի քանի օրվա տվյալներով իրավիճակային վերլուծություն անել:

Ապրիլի 5-ին նահանգի իշխանությունները տեղեկացրել էին, որ մահացության 218 նոր դեպք է գրանցվել, այնինչ՝ նախորդ օրերին այդ ցուցանիշը 387 էր, 305 էր: Նահանգում մահացության ընդհանուր ցուցանիշն ավելի քան 4 հազար 200 է:

Նշվել է, որ նվազել է նաև ինտենսիվ թերապիայի համար դիմելիության ակտիվությունը:

Զգուշավոր լավատեսություն հայտնելուն զուգահեռ, նահանգապետը հորդորել է բնակիչներին շարունակել լինել ուշադիր, պահպանել կարանտինի կանոնները: Նա տեղեկացրել է, որ հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված մնալ և դեռ ունեն բժշկական պարագաների պակաս:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am