Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ. ՏԱՍՍ

ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 1400 մարդ. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետանքով ԱՄՆ-ում մեկ օրում ավելի քան 1400 մարդ է մահացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի հետազոտությունների համալսարանին:

Վերջին մեկ օրում  1423 մահվան դեպք է գրանցվել: Մեկ օրվա ընթացքում դա մահացության ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Նախորդ ցուցանիշը եղել է ապրիլի 1-ին, երբ մեկ օրում 1243 մարդ էր մահացել: ԱՄՆ-ում մահացածների ընդհանուր թիվն անցում է 7 հազար 400-ը: ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակվածության ընդհանուր թիվը 276 հազարից ավելին է, համալսարանի տվյալներով օրվա ընթացքում 30 հազարից ավելի նոր դեպք է գրանցվում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am