Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Չինաստանում հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների

Չինաստանում հարգանքի տուրք են մատուցել ի հիշատակ կորոնավիրուսից 
մահացածների

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսից մահացածների հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ ամբողջ երկրում երեք րոպե լռություն է հայտարարվել:

Արարողության ընթացքում իջեցվել են ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Հետաձգվել են ժամանցային, զանգվածային բոլոր ծրագրերն ու միջոցառումները:

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 81 հազար 639 է, ապաքինվել է 76 հազար 755 մարդ: Մահացածների թիվը 3 հազար 326 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am