Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-ով

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-ով

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակված անձնանց թիվը մեկ օրում ավելացել է 2 հազար 875-ով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանությունը: Երկրում վարակի բռնկումից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 50 հազար 468 մարդ:

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը 3 հազար 160 է: Մեկ օրում մահացածների թիվն ավելացել է 124-ով: Երկրում ապաքինվածների թիվն ավելացել է 1238-­ով, ընդհանուրը բուժվել է 16 հազար 711 մարդ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am