Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին

Դրամատիկական թատրոնը գումար է նվիրաբերել ի աջակցություն կորոնավիրուսային 
հիվանդության դեմ պայքարին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի անձնակազմը գումար է տրամադրել «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին» գանձապետական հաշվեհամարին։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրառում է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

 «Թատրոնի անձնակազմը սույն թվականի մարտ ամսվա  աշխատավարձից 560 000 դրամ է նվիրաբերել՝«Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»: Եղեք առողջ։
Աստված օգնական բոլորիս»,-ասվում է գրառման մեջ:

Հայաստանում ապրիլի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 33 քաղաքացի:

Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 663 է, արձանագրվել է մահվան 4 դեպք: Թեստերից 2940-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 626 պացիենտ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am