Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և 
ուղևորներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 2-ին, ժամը 02:42-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացիները Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, գլխավոր ավտոճանապարհից շեղվել և մոլորվել են։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Սևան-Սեմյոնովկա-Դիլիջան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և խափանվել:

Փրկարարները վարորդին և 4 ուղևորի տեղափոխել են Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 17-րդ կմ, որտեղից քաղաքացիները հրաժարվել են հետագա օգնությունից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am