Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների էթնիկ ազգային փոքրամասնությունների զտման «COVID-19 օպերացիան»

Մեկնարկել է Ադրբեջանի իշխանությունների էթնիկ ազգային փոքրամասնությունների 
զտման «COVID-19 օպերացիան»

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Համաձայն fenixpress և infoteka24.ru լրատվական կայքերի տարածած տեղեկատվության, Ադրբեջանի իշխանությունները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում, Ադրբեջանի խոշոր քաղաքներում առկա վարակա­կիր­ներին, այդ թվում արտերկրից ժամանած իրենց քաղաքացիներին, տեղա­փո­խում են երկրի այն հատվածները, որտեղ հիմնականում բնակվում են լեզ­գիններ, թաթեր, թալիշներ և այլազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչներ:

Համացանցում ակտիվորեն տարածվում են համաճարակի պատճառով տարհանվածների թալիշաբնակ Լենքորան, Ջալիլաբադ և Մասալա ժամանելու տեսագրությունը, ինչն էլ իր հերթին թալիշների շրջանում առաջացնում է զայրույթ ու խուճապ: Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները համացանցում գրած մեկնաբանություններում հայտարարում են, որ Ադրբեջանի իշխանություններն այսկերպ իրականացնում են տարածաշրջանի էթնիկ ժողովրդներին բնաջնջելու գործողություններ:

Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացու­ցիչների մտահոգությունը հաստատում է նաև այն փաստը, որ պաշտոնական Բաքուն արտերկրից Ադրբեջանի քաղաքացիների մուտքն Ադրբեջանի տարածք իրականացրել է հենց Լենքորանի օդանավակայանով, այլ ոչ թե Բաքվի, Գյանջայի կամ էլ Նախիջևանի օդանավակայաններով:

Թալիշները վստահեցնում են, որ ի տարբերություն թուրքական ազդեցության տակ գտնվող ադրբեջանցիների, նրանք պատմականորեն իրենց ինքնության պահպանման հարցում միշտ ապավինել են Ռուսաստանի Դաշնության աջակցութ­յանը։ Նաև այդ պատճառով է, որ թալիշների վրա հիմա «թափվել է Ալիևի զայրույթը»։

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am