Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և հայ օգտատերերի անունից

Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ մամուլի խոսնակի և 
հայ օգտատերերի անունից

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վերջին շրջանում«Ֆեյսբուք»-ի հայկական տիրույթում գործող հայ օգտատերերի էջերը ենթարկվում են ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների։ Էջերով տարածվում են ապատեղեկատվություններ՝ հայկական բանակում կորոնավիրուսի տարածման մասին։

Այսօր մի շարք օգտահաշիվներ կրկին հարձակման են են ենթարկվել։ Նաիրա Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում փոխել են նրա գլխավոր լուսանկարը` տեղադրելով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի լուսանկարը և տեղեկություն տարածել, թե ՀՀ զորամասերից մեկում ծառայողի, իր բարեկամին և նրա 13 զինակիցներին, որոնց հետ կոնտակտ է ունեցել,  տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկության՝  ծառայողի բարեկամը զորամասում տարածել է կորոնավիրուս՝ փոխանցելով այն մինչև անգամ խրամատներում գտնվող զինակիցներին:

Այս նույն գրառումը հրապարակվել և տարածվել է խմբերում Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջով, ինչպես նաև մեկ այլ օգտատիրոջ՝ Արթուր Դարբինյանի անձնական էջով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ տարածվող  տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Դեռ 2019 թվականին Տեղեկատվության ստուգման կենտրոնը գրել էր, որ  երգիչ Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջը ենթարկվել է ադրբեջանական հաքերների կողմից հարձակման և այլևս չի տնօրինվում նրա կողմից։

Էջում առկա Info and Ads-ում կարող ենք տեսնել, որ այն կառավարվում է Ադրբեջանից։

Բացի այս գրառումից` էջում հրապարակվել են մի շարք այլ կեղծ տեղեկություններ, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսում գտնվող զորամասերից մեկում 19-ամյա զինվորի մահվան մասին։

Տեղեկատվության ստուգման կենտրոնն ընթերցողներին խորհուրդ է տալիս հետևել միայն պաշտոնական լրահոսին, իսկ կորոնավիրուսի մասին տարածվող կեղծ լուրերի հերքումներին կարող եք ծանոթանալ Տեղեկատվության ստուգման կենտրոնի COVID-19 բաժնում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am