Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Քվեարկել եմ հանուն իրական փոփոխությունների․ Հայկ Խանումյան

Քվեարկել եմ հանուն իրական փոփոխությունների․ Հայկ Խանումյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ,ԱՐՄԵՆՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ստեփանակարետի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայկ Խանումյանն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների:

«Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- մասնավորապես ասել է Հ. Խանումյանը: Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության և Հարավային Կովկասի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am