Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՍԱՏՄ-ն արձագանքել է մսամթերքից երեխայի թունավորման վերաբերյալ քաղաքացու ահազանգին

ՍԱՏՄ-ն արձագանքել է մսամթերքից երեխայի թունավորման վերաբերյալ քաղաքացու 
ահազանգին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարտի 29-ին քաղաքացի Սևակ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ իր երեխայի ինքնազգացողությունը վատացել է սննդային թունավորման պատճառով, և ինքը շտապ օգնություն է կանչել: Նա ցույց է տվել նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղից գնված սնունդը՝ բորբոսնած սարդելկաները, որից, հնարավոր է, կերել և թունավորվել է երեխան:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի մասնագետները հեռարձակումից կարճ ժամանակ անց այցելել են քաղաքացուն, ճշտել հանգամանքները, տանն առկա սարդելկայից վերցրել նմուշներ:

ՍԱՏՄ աշխատակիցները եղել են նաև «Երևան Սիթի» ս/մ ցանցի Ջրվեժի մասնաճյուղում: Պարզվել է, որ քաղաքացու գնած «Մոյա Սեմյա» ապրանքանիշի սարդելկաները, և ընդհանարպես ողջ մսամթերքը, պահվում են սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններում, քաղաքացու նշած 2018 թվականը ապրանքի տեխնիկական պայմանի հաստատման տարեթիվն է, առկա խմբաքանակը ժամկետանց չէ:

Տեսչական մարմնի ներկայացուցիչներն այսօր այցելել են նաև հիվանդանոց տեղափոխված երեխային, որի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Երեխայի ինքնազգացողության վատացման պատճառների մասին հայտնի կլինի մի քանի օր անց: 

Քաղաքացու տնից վերցված սարդելկայի նմուշներն այսօր տրվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն պատրաստ լինելուն պես:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am