Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության
12:43, 30 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ավելացնելով, որ Զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված խնդիրներ չկան։
Հինգ զինծառայող վարակվել է կորոնավիրուսով, նրանցից որևէ մեկը չունի թոքաբորբ, զինծառայողները չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ: Մեկ զինծառայողի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում