Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Քննարկվում է արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալներին միջամտելու հնարավորություն տվող փաթեթ

Քննարկվում է արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալներին միջամտելու 
հնարավորություն տվող փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ դրության ժամանակ մարդկանց անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին միջամտություն իրականացնելու հնարավորություն է տրվում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 30-ի նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Առաջարկվում է  նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: Սա վերաբերում է բացառապես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիման վրա արտակարգ դրություն հայտարարելով»,-ասաց Բադասյանը:

Նա շեշտեց, որ այս միջամտությունը սահմանափակ է, ամբողջ ծավալով չի միջամտում նշված իրավունքներին և կատարվում է բացառապես արտակարգ դրության շրջանակում, ավարտվում է արտակարգ դրության ավարտմամբ կամ համապատասխան միջոցառման ավարտմամբ: Տեղեկությունները փոխանցվում են կառավարության որոշմամբ սահմանված մարմիններին կամ կառավարության որոշմամբ սահմանված ՀՀ կողմից հիմնադրած անձանց:

Անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նա նշեց՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցելու մասին տվյալների մասին:

Անդրադառնալով նրան, թե ինչու է անհրաժեշտություն առաջացել մեկ միասնական հարթակում այդ տեղեկությունները հավաքել ու ինչու սահմանափակված չէ միայն վարակված անձանց տվյալներով՝ Բադասյանն ասաց, թե պատճառն այն է, որ անհրաժեշտություն է  առաջացել օնլայն եղանակով հավաքել բոլոր տեղեկությունները, որ այն դեպքում, երբ անձի մոտ հաստատվում է վարակի առկայությունը, կանխորոշվի, տեղորոշվի անձանց այն շրջանակը, որոնք հնարավոր կոնտակտ են ունեցել տյվալ անձի հետ, և դրանից բխող միջոցառումներն իրականացվեն օպերատիվ կերպով: Հեռախոսային զանգերի կամ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու: Նույնիսկ օրենքով չսահմանված նպատակներով տեղեկատվության օգտագործման դեպքում սահմանվել է  քրեական պատասխանատվություն:

Առաջարկվում է ներդնել արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումների կիրառման և դրա պահպանման նկատմամբ հսկողոթյուն իրականցնելու նպատակով կառավարության որոշմամբ սահմանված էլեկտրոնային հաղորդակցության միջոցներ և ծրագրային ապահովման օգտագործման և կիրառման համապատասխան ծրագրեր: Դրանցով հնարավոր կլինի արտակարգ դրություն հայտարարելու դեպքում այս էլեկտրոնային հավելվածների միջոցով ստուգել անձանց առողջության վիճակի մասին տվյալներ, մեկուսացման, ինքնամեկուսացման պահանջներ ներկայացնել և դրա միջոցով իրականացնել որոշակի վերահսկողություն:

Նախարարը նաև նշեց, որ ուսումնասիրել են միջազգային փորձը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am