Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արգենտինայի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները. ՏԱՍՍ

Արգենտինայի իշխանություններն ամբողջությամբ փակել են սահմանները. ՏԱՍՍ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արգենտինայի կառավարությունը սահմաններն ամբողջությամբ փակելու մասին որոշում է կայացրել՝պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ: Դա վերաբերում է նաև երկրից դուրս գալուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդլայնել սահմանափակումը և տարածել նավահանգիստների, օդանավակայանների, ցամաքային սահմանային կետերի, Արգենտինայում բնակվողների և արտերկրում կեցության իրավունքով բնակվող արգենտինացիների վրա: Այդ սահմանափակման միջոցները կգործեն մինչևմարտի 31-ը ներառյալ»,-ասվում է հրամանագրում:   

Նշվում է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը կարող է կրճատել կամ երկարաձգել սահմանափակման ժամկետը: Փակ սահմանները չեն վերաբերում արտաքին առևտրին:

Արգենտինայում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը գրանցվել է մարտի 3-ին: Վերջին տվյալներով երկրում կորոնավիրուսի հաստատված 589 դեպք կա: Գրանցվել է մահվան 12 դեպք: Մարտի 20-ից երկրում հայտարարված է ընդհանուր կարանտին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am