Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է տրամադրել

«Նորք» ինֆեկցիոնի բուժանձնակազմին երևանյան հյուրանոցը 100 սենյակ է 
տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմն իր մեկուսացումը շարունակելու է անցկացնել «Holiday Inn Express Yerevan» հյուրանոցում, ընտանիքի անդամների և շրջապատի առողջության պաշտպանության համար։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի «Ֆեյսբուք»-ի էջից։
«Հյուրանոցը անձնակազմին տրամադրել է 100 սենյակ։ Կարևորում և գնահատում ենք հյուրանոցի տնօրինության մեծահոգի քայլը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցը վերապրոֆիլավորված է որպես միայն կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժհաստատություն։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 290 դեպք է գրանցվել։  





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ