Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Ապրիլ

Մալայզիայի թագավորն ու թագուհին անցել են կարանտինային ռեժիմի. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Մալայզիայի թագավորն ու թագուհին անցել են կարանտինային ռեժիմի. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ կապված թեստ են հանձնել այն բանից հետո, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Նրանց մոտ թեստի արդյունքները բացասական են եկել, ամեն դեպքում թագավորն ու թագուհին կգտնվեն 14 օրվա կարանտինի մեջ, որը սկսվել է մարտի 25-ին»,-ասված է թագավորական պալատի բյուրոյի հայտարարության մեջ:

Մալայզիայում կորոնավիրուսի հաստատված դեպքի ընդհանուր թիվը 1796 է: Վարակի հետևանքով մահացել է 21 մարդ: Առողջացածների թիվը 199 է:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ