Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Շախմատի հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է

Շախմատի հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցնող մրցաշարի այս տուրում հաղթանակ տոնեց միայն Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Ֆաբիանու Կարուանա-Հաո Վանգ, Դին ԼիժենԿիրիլ Ալեքսեենկո և Անիշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը կիսեցին միավորը:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-ԼագրավըԿորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am