Շախմատի հավակնորդների մրցաշարում երկիշխանություն է

Armenpress 20:20, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի հավակնորդների մրցաշարում կայացան 7-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում անցնող մրցաշարի այս տուրում հաղթանակ տոնեց միայն Մաքսիմ Վաշիե-Լագրավը: Ֆաբիանու Կարուանա-Հաո Վանգ, Դին Լիժեն- Կիրիլ Ալեքսեենկո և Անիշ Գիրի-Ալեքսանդր Գրիշչուկ զույգերը կիսեցին միավորը:

Այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Յան Նեպոմնյաշչին և Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն 4,5-ական միավոր:

Մրցաշարին մասնակցում է 8 շախմատիստ՝ Ֆաբիանո Կարուանան, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Ալեքսանդր Գրիշչուկը, Յան Նեպոմնյաշչին, Կիրիլ Ալեքսեենկոն, Վան Հաոն և Մաքսիմ Վաշիե-Լագրավը:  Կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ մրցաշարի մասնակցությունից հրաժարվել է աշխարհի գավաթակիր Թեյմուր Ռաջաբովը, որը ՖԻԴԵ-ին խնդրել էր հետաձգել մրցաշարը: Նրա փոխարեն մրցաշարում ընդգրկվել է Վաշիե-Լագրավը: Հավակնորդների մրցաշարը կեզրափակվի ապրիլի 5-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am