Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

ՍԱՏՄ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ-ն խիստ վերահսկողություն է իրականացնում սննդամթերքի անվտանգության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածում կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ պարետի ցուցումներով, սննդամթերքի ոլորտում մշտադիտարկումներ է իրականացնում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մենք շրջայցեր ենք անցկացնում, իրականացվում է խիստ վերահսկողություն, պարետի ցուցումով մշտադիտարկումներ։ Մշտապես հետևում ենք, թե տնտեսվարողներն ինչպես են ծավալում իրենց գործունեությունը արտակարգ դրության պայմաններում։ Մեծ տնտեսվարողների հետ ամենօրյա կապի մեջ ենք, ստանում ենք լուսանկարներ, տեսանյութեր, թե ինչպես են իրականացնում ախտահանիչ միջոցառումները՝ սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար»,- նշեց Ավետիսյանը։ 0

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ