Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մարտ

«Իսկ դուք գիտե՞ք». Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնում է օնլայն ծրագրեր  

«Իսկ դուք գիտե՞ք». Ռուսական արվեստի թանգարանը ներկայացնում է օնլայն ծրագրեր

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ելնելով աշխարհում տիրող համաճարակային  իրավիճակից՝ Երևանի Ռուսական արվեստի թանգարանը ինչպես աշխարհի մնացած մշակութային կենտրոնները, անցել է առցանց աշխատանքային ռեժիմի:

Այն մշակել է մի շարք ծրագրեր, որոնք կարող են գրավել ինչպես մեծահասակ, այնպես էլ փոքրիկ արվեստասերներին:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թանգարանի սոցիալական էջերն առաջարկում են  տարաբնույթ խորագրերով հրապարակումներ: 

 «Իսկ դուք գիտե՞ք»: Այս խորագրով հրապարակումները նախատեսված են մեծահասակ հեռուստադիտողների համար և ունեն տեղեկատվական բնույթ:  Արվեստասերին մատուցվում են հետաքրքիր տեղեկություններ, ֆիլմեր ինչպես  թանգարանի հավաքածուում առկա ռուս հայտնի նկարիչների և նրանց ստեղծագործությունների, այնպես էլ գործող ժամանակավոր ցուցահանդեսում ներկայացվող ցուցանմուշների մասին:

«Բացահայտենք Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն»: Այս խաղ-մրցույթը նախատեսված է մեծահասակների  համար։  Հեռուստադիտողներն ամեն օր թանգարանի կողմից տրվող ինտելեկտուալ և ժամանցային հարցերի միջոցով բացահայտում են ուշագրավ փաստեր Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշների մասին։ 10 օր շարունակ  պատասխանելով առաջարկվող խաղ-հարցադրումներին՝ հավաքում են միավորներ։ Առավել շատ միավոր հավաքած անձը համաճարակից հետո կստանա մրցանակ թանգարանի կողմից։

 Վիրտուալ տիրույթում  թանգարանը փոքրիկ արվեստասերների համար նույնպես հասանելի է:

«Հետևիր Եվային»: Այս խորագրով ծրագրի շրջանակում փոքրիկ էքսկուրսավար Եվան իր հասակակիցներին պատմում է Ռուսական արվեստի թանգարանի և նրա ցուցանմուշների մասին` խրախուսելով մանուկներին մնալ տանը և հետևել իրեն։ Սա  եզակի ծրագիր է, քանի որ երեխաները փոքրիկ հոլովակների միջոցով հնարավորություն են ունենում ընդլայնել իրենց գիտելիքները արվեստի մասին` իրենց հասակակցի մատուցմամբ: Փոքրիկ Եվան առաջարկում է նաև տարբեր ստեղծագործական և ինտերակտիվ խաղեր, որոնց շրջանակներում թանգարանն  արդեն իսկ իր փոքրիկ հետևորդների հետ պատրաստվում է ցուցահանդես կազմակերպել Երեխաների պաշտպանության օրը՝ հունիսի1-ին:

Դրսում գարուն է, և Եվան հետևորդներին ծանոթացրել է թանգարանում առկա Վիկտոր Բորիսով-Մուսատովի «Ծաղկած այգի» ստեղծագործությանը և առաջարկել է  նրանց նկարել իրենց պատկերացրած «Գարունը: Այս օրերին երեխաները թանգարանի սոցիալական էջին կուղարկեն իրենց ստեղծագործությունները, որոնք կհրապարակվեն և  հետագայում կմասնակցեն ցուցահանդեսի։

Իսկ այն այցելուները, որոնք պարզապես ուզում են «շրջել» ցուցասրահներում և լսել էքսկուրսիա, թանգարանն առաջարկում է օգտվել «Yerevan 360» և  «izi travel» աուդիոգիդ հավելվածներից: Սրանց միջոցով այցելուները հնարավորություն  ունեն  թանգարանում վիրտուլ շրջայց կատարել և ծանոթանալ թանգարանի մշտական ցուցադրությանը:

 Անժելա Համբարձումյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1

https://www.gov.am/files/docs/3969.pdf
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ