Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանը Իտալիա է ուղարկել բժիշկ-փորձագետների երրորդ խումբը. Սինխուա

Չինաստանը Իտալիա է ուղարկել բժիշկ-փորձագետների երրորդ խումբը. Սինխուա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ֆուցզյան նահանգի 14 հոգուց բաղկացած բժիշկ-փորձագետների խումբը մարտի 25-ին մեկնել է Իտալիա՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Սինխուա» գործակալությունը տեղեկացնում է, որ թռիչքն իրականացվել է չարտերային չվերթով:

Խմբում ընդգրկված են փորձագետներ տարբեր բժշկական հաստատություններից, ինչպես նաև Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնից: Նրանք մասնագիտացված են ինտենսիվ բժշկության, ինֆեկցիոն հիվանդությունների ու դրանց վերահսկման, ավանդական չինական բժշկության, բուժքույրական խնամքի գծով:

Նրանք իտալացի մասնագետներին կփոխանցեն պրոֆիլակտիկայի, վերահսկողական գործընթացի, ախտորոշման և բուժման հետ կապված իրենց փորձը:

Չինացի մասնագետները հիմնականում կաշխատեն Իտալիայի Տոսկանա մարզում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am