Քաղաքականություն

Բոլոր ՀԿ-ները հաշվետվություն կներկայացնեն

1 րոպեի ընթերցում

Բոլոր ՀԿ-ները հաշվետվություն կներկայացնեն

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել պահանջ, որ բոլոր հասարակական կազմակերպությունները՝ անկախ նրանից ֆինանսավորվում են հանրային միջոցներով, թե ոչ, ներկայացնեն հրապարակային հաշվետվություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ մարտի 25-ի նիստում նիստում ստացավ 96 կողմ, 16 դեմ ձայներ:

Փոփոխությունների հիմնական նպատակը հաշվետվության ներկայացման, տեղեկատվության ծավալի ընդլայնումն է: Սահմանվում է, որ հաշվետվություն պետք է ներկայացնեն ոչ միայն պետական միջոցներ ստացող ՀԿ-ները, այլ նաև մասնավոր միջոցներ ստացող ՀԿ-ները: Դյուրինացվել է նաև հաշվետվություն ներկայացնելու կարգը: Այսուհետև ՀԿ-ները իրենց հաշվետվությունները կհրապարակեն օնլայն եղանակով taxservice.am կայքի համապատասխան հարթակում: Թե´ հարկային մարմին թղթային եղանակով հաշվետվություն ներկայացնելու, թե´ azdarar.am-ում այդպիսի հաշվետվություն հրապարակելու կարիք չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում