Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին
11:16, 22 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտլական ակումբի կազմում կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դարձել 62 գոլի հեղինակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում