Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին

Armenpress 11:16, 22 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան ավարտել մրցաշրջանի ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: 38-ամյա Իբրահիմովիչը «Միլան»-ի հետ կնքել էր մեկ տարվա պայմանագիր, որը վերջանում է հունիսին: Իտլական ակումբի կազմում կազմում շվեդն անցկացրել է 10 հանդիպում, խփել է 4 գնդակ և կատարել մեկ գոլային փոխանցում:

Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դարձել 62 գոլի հեղինակ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am