1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք. Թոմաս Բախ

Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք. Թոմաս Բախ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմա Բախի կարծիքով Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի հազարավոր մարզիչների երազանքները:

«Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք: Նման որոշում ընդունելը արդարացի չէր լինի: Խաղերի կազմակերպումը հսկայական ջանքեր, միջոցներ և ներդրում է պահանջում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բախի խոսքերը փոխանցում է գերմանական Südwestrundfunk ռադիոն:

Ավելի վաղ, մի քանի Ազգային օլիմիական կոմիտեներ խնդրել էին ՄՕԿ-ի հետաձգել խաղերը:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Դրանք կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին: Աշխարհի 206 երկրներից մոտ 11 հազար մարզիկներ կմրցեն 33 մարզաձևերում: Հեռավոր 1964 թվականից հետո Տոկիոն երկրորդ անգամ է հյուրընկալելու Օլիմպիական խաղերը: Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահը վերևից հիշեցնում էսակուրայի ծաղիկ: Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեր դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվելեն երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Մինչ այս ամենաշատ Օլիմպիական խաղեր հյուրընկալել էր Լոնդոնը (1908, 1948, 2012):

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]