Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Կաննի 73-րդ կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

Կաննի 73-րդ կինոփառատոնը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կաննի 73-րդ կինոփառատոնը, որը պետք է տեղի ունենար մայիսի 12-23-ը, նոր տիպի կորոնավիրուսի պատճառով չի կայանա մայիսին, ինչպես նախատեսված էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Թվիթեր»-ի փառատոնի պաշտոնային էջը։

«Առողջապահության ոլորտում ճգնաժամի և զարգացող իրավիճակի պատճառով՝ Կաննի 73-րդ փառատոնը չի կարող անցկացվել մայիսի 12-23-ը»,- ասված է փառատոնի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Նրանք տեղեկացրել են, որ հետագա գործողությունների համար մի քանի տարբերակ են քննարկում։ Դրանցից ամենակարևորը փառատոնի հետաձգումն է մինչև հունիսի վերջ՝ հուլիսի սկիզբ։

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]