Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մարտի 20-ին կկայանա «Wizz Air» ավիաընկերության պլանավորված Վիեննա- Երևան- Վիեննա առաջին չվերթը

Մարտի 20-ին կկայանա «Wizz Air» ավիաընկերության պլանավորված Վիեննա- Երևան-
Վիեննա առաջին չվերթը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա մարտի 20-ին կայանալու է «Wizz Air» ավիաընկերության պլանավորված առաջին չվերթը Վիեննա- Երևան-Վիեննա ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ քաղավիացիայի կոմիտեն այս մասին տեղեկացնում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում: Նշվում է, որ Վիեննայի «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:

«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով ): Միաժամանակ հայտնում ենք, որ համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահամնաված ցանկով ներքոնշյալ 16 պետություններից ժամանող օտարերկրացիների մուտքը արգելվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ երկրներն են՝Չինաստանը, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Շվեյցարիան,  Դանիան, Ավստրիան, Բելգիան, Նորվեգիան, Շվեդիան, Նիդերլանդները, Միացյալ Թագավորությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պաշտոնական հաղորդագրություններին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am