Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են ATP և WTA բոլոր մրցաշարերը

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցվել են ATP և WTA բոլոր մրցաշարերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի ATP և WTA բոլոր մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են մրցաշարերի կազմակերպիչները: Դեռևս մարտ ամսին թե´ ATP-ն, թե´ WTA կասեցրել էին մրցաշարերը վեց շաբաթով: Սակայն այժմ մրցաշարերը դադարեցվում են մինչև հունիս: Դրան հաջորդող բոլոր մրցաշարերը կանցկացվեն նախապես պլանավորված ձևով:

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 207 հազարը: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 115 է, մեկ վարակված բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am