1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է ապահովեն պաշտպանիչ միջոցներով

Բնակչությանը սպասարկող կազմակերպություններն աշխատակիցներին պետք է 
ապահովեն պաշտպանիչ միջոցներով

ԵՐԵՎԱՆ,  18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտակարգ դրության պայմաններում այն կազմակերպությունները, որոնք անմիջականորեն իրականացնում են բնակչության սպասակում,  աշխատակիցներին պետք է ապահովեն անհատական պաշտպանիչ միջոցներով` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԱՏՄ-ն վերահսկում է ծառայություններ մատուցող կազմակերպությունների` այդ թվում ռեստորաների, սրճարանների, գեղեցկության սրահների ախտահանումը:

«Բնակչությանը սպասարկող կազմակերպությունները կգործեն առավել խիստ կարգավորումներով և պահանջով: Այսինքն՝ անմիջականորեն պարետի որոշմամբ,  բնակչության սպասակում իրականացնող կազմակերպությունները, նրանց աշխատակիցները պետք է գործատուի կողմից ապահովվեն անհատական պաշտպանիչ միջոցներով»,-ասաց Ավագյանն ու նշեց` նախաձեռնությունը եղել է իրենցը` որպես աշխատանքային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող տեսչական մարմին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և հիվանդանոցից դուրս է գրվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]