Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 52-ի
00:19, 17 Մարտ 2020
ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը հասել է 52-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Մինչ քիչ առաջ վերջացրեցինք ևս 50 թեստ։ Այսօր ընդհանուր առմամբ կատարել ենք 105 թեստ և բացի այն թվերից, որ ես քիչ առաջ հրապարակեցի, ուզում եմ ասել, որ ևս 7 թեստի արդյունքներ դրական են»,- ասաց Թորոսյանը։
Մինչ այդ Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ կա հաստատված 45 դեպք, 1-ն առողջացած։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում