Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում մի շարք ոլորտների ՓՄՁ-ներին

Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում մի շարք ոլորտների ՓՄՁ-ներին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկը որոշում է կայացրել ստեղծված իրավիճակում սատարել նաև տնտեսության ամենախոցելի՝ տուրիստական, հյուրատնային և հանրային սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին և միացյալ ջանքերով հաղթահարել ժամանակավոր ճգնաժամը:

Ամերիաբանկը «վարկային արձակուրդ» է տրամադրում վերոնշյալ ոլորտներում գործունեություն ծավալող ՓՄՁ վարկառուներին: Համաձայն այս առաջարկի` կվերանայվեն վարկերի մարման գրաֆիկները:

Ցանկություն հայտնելու դեպքում տվյալ հաճախորդներին կցուցաբերվի անհատական մոտեցում` համապատասխանաբար  մայր գումարների մարումները հետաձգելով  3-6 ամսով` սկսած ս.թ. մարտի 16-ից։

«Վարկային արձակուրդի» ժամկետի մայր գումարների վճարումները կվերաբաշխվեն համամասնորեն՝ համաձայն վարկի մարման նոր ժամանակացույցի, որը կարելի է  ստանալ` կապ հաստատելով սպասարկող վարկային մասնագետի հետ` հաճախորդի կողմից  նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Ամերիաբանկն իր բոլոր հաճախորդների կողքին է և շարունակում է ցուցաբերել սոցիալական պատասխանատվություն, ուշադրություն ու հոգատարություն բոլորի հանդեպ:  Հորդորում ենք օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2019թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am